-
04.02.2017|
15:03
Հանրապետության տարբեր բնակավայրերից մի խումբ ազատամարտիկներ, որ գործուն մասնակցություն են ունեցել Ապրիլյան պատերազմին, իրենց աջակցությունն են հայտնել «Ելք» դաշինքին։ Նրանցից շատերը հարում են ԵԿՄ-ին և 2008-ի ընտրություններին սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին։
-
04.02.2017|
15:01
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնակալությունից հետո հիշատակվել է 52 դատական հայցերում, որոնք հարուցվել են 17 նահանգներում՝ ԱՄՆ դաշնային կառավարության գործողությունների պատճառով՝ հայտնում է NBC հեռուստաընկերությունը։
-
04.02.2017|
15:00
Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 60 և 82- միլիմետրանոց ականանետներից, ՀԱՆ-17 տիպի նռնականետներից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 250 կրակոց:
-
04.02.2017|
14:53
Հայոց պատրիարք ընտրելու հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել Ստամբուլի հայ համայնքին։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ը գրել է, թե Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ հայ համայնքում անորոշություն ստեղծեց։
-
04.02.2017|
14:51
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը՝ փոխանցում է France-Presse-ը: «Չի կարելի հանդուրժել ճնշումն ԱՄՆ-ի նախագահի այն մի շարք հայտարարություններում, թե ինչ Եվրոպա պետք է լինի կամ այլևս չպետք է լինի»,- հայտարարել Է Օլանդը Մալթայում ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ:
-
04.02.2017|
14:50
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ պատասխան միջոցառումներ են պատրաստում ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանմանը, փոխանցում է Reuters-ը։
-
04.02.2017|
14:42
Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում:
-
04.02.2017|
12:50
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
-
03.02.2017|
23:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իսրայելը կկարողանան պայմանավորվել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի վերաբերյալ, որին Բաքվի հարցումով ձերբակալել էին Մինսկում։
-
03.02.2017|
23:41
Հերիք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել»՝ փետրվարի 3-ին, տեսաուղերձ է հրապարակել Սեյրան Օհանյանը: